Իրադարձություններ Հայաստանում
Բացվել է Գավառի ԲԿ
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Գավառում հանրապետության ղեկավարն այցելել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Գեղարքունիքի մարզի Գավառի մասնաճյուղ` Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ):
Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայության որակին:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որտեղ Նախագահին ներկայացվել են կենտրոնում իրականացված օպտիմալացման և ներդրումային ծրագրերը, առողջապահական այս հաստատության հնարավորությունները:
Նշվել է, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Ընդհանուր առմամբ վերանորոգվել և կառուցվել է շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես` իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Սկսվել են նաև դիարանի շենքի կառուցման և ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար, կահավորվել՝ նոր բժշկական և կենցաղային կահույքով:
Առողջապահական այս հաստատությունն ունի նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի բժշկական նորաբաց կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
«Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Գավառի նորաբաց բժշկական կենտրոնից»:
«Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու տարիների ընթացքում: Հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրիի ամենամեծ կենտրոնը և կսկսենք ևս վեց կենտրոնների շինարարություն: Գիտե՞ք, և՛ բժիշկների, և՛ պարզ մարդկանց հետ հանդիպման ժամանակ բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարևորությունը: Բնականաբար, խնդիրը ոչ միայն ժամանակի մեջ է, այլ այստեղ նաև հասանելիության ու հարմարավետության հարց է: Բնականաբար, գավառցին եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի կլինի այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք: Հատկապես որ բժիշկները ևս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետև առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներն օգտագործել: Սա տարածքների համաչափ զարգացման մեր ծրագրի մի մասն է, կարևոր բաղկացուցիչն է, բայց, իհարկե, միայն առողջապահության բնագավառով չենք սահմանափակվելու: Կարծում եմ, որ բոլորս մի կողմից պետք է ուրախ լինենք, մյուս կողմից՝ ակնկալիքներն ավելի շատ պետք է լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է մոտեցնենք մարդկանց, դարձնենք ավելի հասանելի, ավելի որակյալ: Շատ լավ տպավորություններ ունեմ: Օրինակ, բժիշկներն ասում են, միգուցե մի քիչ չափազանցնում են, բայց ասում են, որ այստեղ կան այնպիսի սարքավորումներ, որ Երևանի շատ հիվանդանոցներում չկան: Սա, իսկապես, ուրախալի է:
Քիչ առաջ եղանք նաև մեկ այլ բժշկական կենտրոնում, որտեղ իրենց առողջությունն են վերականգնում երեխաները: Արաբկիր առողջապահական կենտրոնի հետ միասին պետություն-մասնավոր համագործակցության մի գեղեցիկ ծրագիր է իրականացվում, որով խրոնիկ հիվանդություններ, մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները վերականգնում են իրենց առողջությունը: Սա նրա համար եմ նաև շեշտում, որ, գիտե՛ք, մեկ շաբաթ հետո նշվելու է հաշմանդամների միջազգային օրը, և սա շատ լավ ազդակ է մեր հանրությանը՝ կարևորելու հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը»:
11.01.2012 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ